23 Օգս
2026
21.2° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը․ ԱԳՆ

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը․ ԱԳՆ

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի
միանալու հարցը: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական
կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն նշել է՝ քննարկել են իրավիճակը Կովկասում:

Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից
հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ընդունված որոշումները հայ գործընկերներին
փոխանցելու համար: