Իրանագետ Վարդան Ոսկանյանը
գրում է․
«Հայաստանում հիմա
փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր երկիրը
պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» չէ։
Մինչդեռ պարադոքսն
այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան
չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի
նաև դրա ավանդույթ։
Պատմական և իրավական
լեգիտիմության առումով բացարձակորեն խոցելի այս կազմավորումը գոյացել է հայության,
իրանական և կովկասյան ժողովուրդների բնիկ տարածքների վրա օսմանյան սվինների միջոցով,
ցեղասպան ծավալապաշտական քաղաքականության և պանթյուրքական այլատյաց գաղափարախոսության
հետևանքով։
Հետևաբար խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է,
այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ
դաշտում են»։