Պետություններն ընդգրկված են Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների
ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից
ոչ բարեկամ երկրներ չկան․ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ փոխանցում
է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ: Կան
կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են կայացնում, որոնք մենք համարում
ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»,-
ասել է Լավրովը։