30 Հնս
2026
15.1° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին հանդիպում տեղի կունենա

Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին հանդիպում տեղի կունենա

Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության
և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման
ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի
խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր Ադրբեջանին բանակցությունները
սահմանին անցկացնելու առաջարկ ուղարկելու մասին։