23 Օգս
2026
25.2° c ԵՐԵՎԱՆ
20.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի Սպահան քաղաքի նավթավերամշակման գործարանում այսօր առավոտյան
հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim»գործակալությունը:

Սպահան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության տնօրենի խոսքով՝
բռնկվել են կայանքի մուտքի խողովակները։ Հրշեջները փորձում են մեկուսացնել կրակը։

Միջադեպի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան։