01 Մայ
2026
10.7° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն
անցանելի են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային
կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սահմանափակումները պայմանավորված
են  ձնահոսքի վտանգով։ Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։