30 Հնս
2026
20.1° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին

Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին

Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա են
իրականացնում` երկկողմանի փակելով Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Դդմաշեն բնակավայրի հատվածում:

Երթևեկությունը կաթվածահար է եղել։ Բնակիչները դժգոհում են, քանի
որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում  մարզպետի
և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ  ճանապարհը չեն բացի  մինչև
հանդիպումը տեղի չունենա: