24 Օգս
2026
31.4° c ԵՐԵՎԱՆ
24.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

«Դիլիջան ազգային պարկ»
ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող
օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում։

Տեղանքի առանձնահատկություններից
և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական
ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի
փրկարարական ծառայողները։

Լեռնային հատվածներում,
դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ,
ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ։