04 Մայ
2026
12.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնող նախագծին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնող նախագծին

ԱԺ պետաիրավական հարցերի
մշտական հանձնաժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության
օրենսդրական նախագծին։

Նախագծով առաջարկվում
է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության
կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

Նախագծին կողմ է քվեարկել 3, դեմ՝ 7 պատգամավոր։