03 Մայ
2026
12.4° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch

Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch

Հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։

Արբանյակից արված կադրերը հրապարակվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Գերեզմանոցը շրջապատված է խիտ անտառով, ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար՝ հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։