Եվրամիության առաջնորդները երեկ համաձայնել են անդամակցության բանակցություններ
սկսել Ուկրաինայի հետ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ Կիևին 50 միլիարդ եվրոյի
ֆինանսական օգնության տրամադրելու հարցում՝ Հունգարիայի ընդդիմության պատճառով:
Քննարկումները շարունակվել են ողջ գիշեր, սակայն միության անդամ
26 երկրների չի հաջողվել հաղթահարել Օրբանի դիմադրությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի
հետ։
Reuters-ի հաղորդմամբ՝ ԵՄ առաջնորդները կշարունակեն բանակցությունները
հունվարին։