ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք
նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի
եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը
Երեւանին:
Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկը» այս մասին լրագրողների
հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտնել է, որ հնարավոր է` Եվրամիությունն ընդլայնի
իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ–ի ինքնիշխանության
ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների:
Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի` կազմակերպությունը քննարկում է,
թե ինչպես Հայաստանին աջակցի կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության
ոլորտում: