Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողոքի ակցիա
են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Բողոքի պատճառը նոր օրենքն է, ըստ որի՝
մինչև դեկտեմբերի 30-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից
դուրս հանեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել մաքսազերծման
տոկոսները և զիջումներ անել աջ ղեկով մեքենաների համար, որ կարողանան մաքսազերծել,
ինչպես նաև երկարացնել վերոնշյալ ժամանակահատվածը։
Նրանք «Դեմ ենք 30-ին» վանկարկումներով վրացական պետհամարանիշները
ձեռքներին շրջում են Հանրապետության հրապարակում։