02 Մրտ
2026
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ՌԴ դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա՝ Utair-ին չմատակարարված շարժիչների պատճառով

ՌԴ դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա՝ Utair-ին չմատակարարված շարժիչների պատճառով

Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է կալանք  կիրառել
Utair ավիաընկերության կապալառու Aquila Technics ՍՊԸ-ի հաշիվների վրա՝ մոտ 176 միլիոն
ռուբլու և 1,5 միլիոն դոլարի չափով:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, պատճառը Utair-ին
չմատակարարված շարժիչների գործով հայցն է:

Հայցը ներկայացրել էր «Յուտեյր ավիաուղիներ» ընկերությունը։ Դատարանը,
ուսումնասիրելով դիմումում շարադրված փաստարկները և գործի նյութերը, հայցի ապահովման
պահանջը բավարարել է։ Հայցտը կքննվի 2024 թվականի ապրիլի 2֊ին նշանակված դատական նիստի
ընթացքում: