03 Մրտ
2026
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին համարձակ քայլերի
և վստահություն ձևավորելու համար. այս մասին X-ի իր  միկրոբլոգում գրել է Գերմանիայի
դաշնային կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։

«Մենք պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին, որը հիմնված
է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ
ճանաչման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։