03 Մրտ
2026
2.2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Մակրոնը չի բացառում ուկրաինական հակամարտությունը ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունը

Մակրոնը չի բացառում ուկրաինական հակամարտությունը ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունը

Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ապագա բանակցություններին
Ռուսաստանի մասնակցությունը հնարավոր է. BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Երկրի ղեկավարի խոսքով` կարող է գալ «արդար և լավ բանակցությունների
և Ռուսաստանի հետ բանակցությունների սեղան վերադառնալու, լուծում գտնելու ժամանակը»։

Մակրոնը նշել է, որ այդ մասին որոշումն ամբողջությամբ կախված է
Կիևից, քանի որ դեռ չի հասել բանակցությունների պահը։

«Բոլոր պետությունները պարտավոր են շարունակել աջակցել Ուկրաինային։
Դեկտեմբերը շատ կարևոր կլինի ուկրաինական հակահարձակման համար»,-հավելել է Մակրոնը: