ՀՅԴ Հայաստանի Գերագույն
մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի
ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ
Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան
Սաղաթելյանը։
«Նախ այցելել ենք դիրքեր,
հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։
Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր
հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ
ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական և կազմակերպական
հարցեր»,- գրել է Սաղաթելյանը։