ԱՄՆ զենքի մատակարարման դադարեցումը ծնկի կբերի Ուկրաինային մարտի
դաշտում. այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված
նամակում ասել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգը։
«Այս կարիքների բավարարման համար ֆինանսավորման կախարդական
կաթսա չկա: Մեր ֆինանսական միջոցները սպառվել են, և գրեթե սպառվել է ժամանակը»,- գրել
է նա:
Յանգի խոսքով՝ եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը
մինչև տարեվերջ, ԱՄՆ-ն այլևս չի կարողանա զենք ձեռք բերել Ուկրաինայի համար կամ ռեսուրսներ
տրամադրել ԱՄՆ ռազմական պաշարներից։
Ամերիկացի և Եվրոպացի պաշտոնյաները նաև մտավախություն ունեն, որ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգերազանցի Ուկրաինային օգնելու արևմտյան երկրների
քաղաքական կամքը։